Չինաստանում բնակվում է 189 միլիարդատեր (դոլարային արտահայտությամբ), ովքեր պաշտոնապես հայտարարել են իրենց կարողության մասին: Ընդհանուր առմամբ, նրանց թիվը հասնում է 400- 500-ի` ավելի շատ, քան աշխարհի ցանկացած երկրում, այդ թվում ԱՄՆ-ում: Յուանով իրենց կարողությունը հավաքած միլիարդատերները Չինաստանում 1363-ն են: Նրանց կարողությունը գնահատվում է մեկ միլիարդ յուան`150 մլն դոլար:
Այս տարի ամենահարուստը Ցուն Ցինհոյն է, ում պատկանում է հյութեր արտադրող Wahaha ընկերությունը. Ցինհոյի կարողությունը կազմում է 12 մլրդ դոլար: Նրան, կնոջն ու դստերը պատկանում է Wahaha-ի 60 տոկոսը: Այդ մասին հայտնում է Infox.ru.
Երկրորդ տեղում է Լի Լին, ով զբաղվում է Hepalink դեղամիջոցի արտադրությամբ: Նրա կարղությունը հասնում է 6 մլրդ դոլարի: Լի Լին շատ արագ է հարստացել. Նրա դեղամիջոցը դարձել է հայտնի 2010 թվականի մայիսին, իսկ արդեն հոկտեմբերին նա դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Անցած տարվա առաջատար Վան Չվանֆուն կորցրել է իր կարողության 10 տոկոսը, և այս տարվա ցուցակում զբաղեցնում է 12 տեղը` իր 4,6 մլրդ դոլար կարողությամբ:





























