ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ օգոստոսի 25-ին կհրապարակի «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին նրա պաշտպանի ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արա Կարագյոզյանը: 

Դատարանն այսօր լսել է կողմերին եւ որոշման հրապարակումը թողել վաղվան։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Արայիկ Խանդոյանը ներկա է եղել նիստին եւ դատարանում հայտնել է, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Նշենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):