Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, եւս 44 մարդ էլ վիրավորում է ստացել, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ֆրաուդին Օբաիդիի խոսքով զոհվածների շրջանում կան յոթ ուսանողներ, երեք ոստիկան ու երկու պահակ: Տուժածների մեծ մասը՝ 35 մարդ, համալսարանի ուսանողներն են:

Մի խումբ զինված մարդիկ նախօրեին Աֆղանստանի մայրաքաղաքում հարձակվել էին համալսարանի շենքի վրա: Հարձակումից տասը ժամը հետո երկու չարագործներին ոչնչացրել էին:

Կատարվածի համար առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: