Հայաստանում կուժեղացնեն ինտերնետային  խաղատների նկատմամբ վերահսկողությունը: «Շահումով խաղերի ու խաղատների մասին»  օրենքում համապատասխան փոփոխություների նախագիծը, որը մշակել էր Ֆինանսների նախարարությունը,  հաստատվել է Կառավարության օգոստոսի 25-ի նիստի ժամանակ:

Ինտերնետային խաղատների արտոնագիրը տրամադրվելու է բարդ կարգով, ինչպես եւ սովորական խաղատների համար: Դա թույլ կտա տեղում ստուգումներ անցկացնել՝  խաղային բիզնեսի օրինականությունը պարզելու եւ կեղտոտ փողերի լվացման դեմ պայքարելու համար: