Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տնօրեն Նոբուո Տանակուն հայտարարել է, թե Չինաստանում աճում է  էներգառեսուրսների պահանջարկը, եւ աշխարհում արդյունահանվող նավթի մոտ կեսն առաքվում է չինական շուկա: Ընդ որում, հագեցման կետը դեռ չի երեւում, եւ Չինաստանը տվյալ ցուցանիշով գերազանցել է ԱՄՆ-ին: Էներգակիրների աճող պահանջարկ ունի նաեւ Բրազիլիան: