2010 թվականին Վրաստանն Ադրբեջան է արտահանել 149 տոննա գինի:

Ինչպես հաղորդում է AZE.az-ը, ընթացիկ տարվա 8 ամիսներին Վրաստանից Ադրբեջան է արտահանվել 149 տոննա գինի:

Նշենք, որ այդ ընթացքում Վրաստանից արտահանվել են 7329,9 տոննա գինի աշխարհի ավելի քան 37 երկրներ՝ 23 մլն 143,4 հազար դոլար արժեքով:

Վրացական իշխանությունները պնդում են, որ գինու արտահանման առավելագույն ծավալը բաժին է հասնում Ուկրաինային: 284 տոննա արտահանվել է Լատվիա, 234 տոննա՝ Լիտվա, 132,7 տոննա՝ ԱՄՆ, եւ 10 տոննա՝ Մոլդովա: