ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է հայ-թուրքական խնդիրների լուծմանը, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում են գտնվում հայ-թուրքական արձանագրությունները, եւ ինչպե՞ս է Վաշինգտոնն աշխատում ոչ միայն Երեւանի եւ Անկարայի, այլեւ Բաքվի հետ, որը հանդես է գալիս հայ-թուրքական երկխոսության դեմ:
«Անցյալ ամիս Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մի շարք առաջնորդների հետ ունեցած հանդիպումներում քննարկել է այս խնդիրը եւ մենք նախկինի պես հավատարիմ ենք այդ գործընթացին»,- ասել է Քրոուլին:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին լրացել է հայ-թուքրական արձանագրությունների ստորագրման մեկ տարին:




























