Մայքլ Դուգլասի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա տառապում է կոկորդի քաղցկեղով։ Այս մասին հայտարարել է ռեժիսոր Օլիվեր Սթոունը, ում «Ուոլ սթրիթ. փողերը չեն քնում» ֆիլմում Դուգլասը գլխավոր դերն է խաղում։

Նրա խոսքով, դերասանը ծանր վիճակում է եւ չի կարող մասնակցել ֆիլմի եվրոպական պրոմոտուրին։

Մայքլ Դուգլասն իր հիվանդության մասին իմացել է օգոստոսին։ 65-ամյա դերասանն իր խնդիրների մասին պատմել էր Դեվիդ Լեթերմանի հեռուստաշոուի ժամանակ։ Այն ժամանակ Դուգլասը խոստովանել էր, որ հիվանդության համար ինքն է մեղավոր, քանի որ ինքը շատ է ծխել եւ ալկոհոլ օգտագործել։

Բժիշկները կարծում են, որ նրան բուժելու 80 տոկոս հավանականություն կա։