«Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ՀՀ-ում առկա քաղհալածյալներին, քաղբանտարկյալներին եւ նրանց ընտանիքներին սատարելու համար: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը:

«Հավաքված գումարով ապահովելու ենք աջակցություն` իրավաբանական, ֆինանսական, հոգեբանական եւ հարկ եղած այլ հարթություններում: Հիմնադրամն արդեն պաշտոնապես գրանցված է, բացվել է հաշվեհամար»,- ասաց Ֆելիքս Հայրապետյանը:

Հիմնադրամի նախագահ է նշանակվել Կյուրեղյան եղբայրների հայրը` Արմենակ Կյուրեղյանը: Այս պահի դրությամբ փոխանցվել է արդեն 700 ԱՄՆ դոլար եւ 30 հազար դրամ:

«Մենք մտադիր ենք նաեւ բժշկական աջակցություն ապահովել: Հույս ունենք, որ հավաքված գումարներով կարողանանք տարբեր տիպի աջակցություններ ապահովել: Ոչ մի հալածյալի աչքաթող չենք անելու: Այս պահին կա 68 քղհալածյալ, եթե որեւէ մեկին չենք ներգրավել, կարող են դիմել մեզ եւ կներգրավվենք մեր ցուցակներում»,- ավելացրեց Եղիշե Պետրոսյանը:

Հիմնադրամը ստեղծողները նաեւ հորդորեցին հասարակությանը` ամսական հարյուր դրամ փոխանցել հաշվեհամարին:

Նշենք, որ հաշվեհամարը բացվել է Ամերիաբանկում:

AMD 1570024450290100

USD 1570024450290101

EUR 1570024450290146

Հիմնադրամն ունի նաեւ պաշտոնական կայք, www.sasnatsrer.net  որտեղ ներկայացվելու է հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաեւ ֆինանսական նվիրատվությունները, ներդրումները, պաշտպանյալների կացությունն ու գործերի ընթացքը: