Օգոստոսի 30-ին ժամը 3.00-ի սահմաններում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում բռնկված հրդեհը մարվել է:

Հրդեհի բռնկման փաստն արգելոցի աշխատակիցների կողմից արձանագրվել է 5:00-ին: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել  9:00-ի սահմաններում, սակայն բարձրացած քամու պատճառով ժամը 16:30-ի սահմաններում այն կրկին բռնկվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման 30 հրշեջ-փրկարար:  Հրդեհն այս պահի դրությամբ մեկուսացված եւ հանգցված է:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից տեղում հայտնաբերվել է հրդեհի պատճառ հանդիսացող Կապան քաղաքի 56-ամյա բնակիչ Ա. Առաքելյանը: Հրդեհի արդյունքում այրվել է արգելոցի մոտավորապես 15 հա խոտածածկ տարածք: