ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխությունների նպատակը ղեկավար ուժերի իշխանությունը երկարաձգելն է: Այս մասին սեպտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների նպատակը, ըստ էության, իշխանության ղեկին գտնվողների իշխանության պահպանումն է: «Մնացածը արդեն մանրամասներ են, որոնք տարբեր գեղեցիկ միջոցներով ձեւակերպված են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում»- հավելեց Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ ըստ օգոստոսի 16-ին հրապարակված Սահմանադրության հայեցակարգի՝ ԼՂՀ-ն անցնում է կառավարման նախագահական ձեւի: Հայեցակարգի համաձայն՝ նախագահը կստանձնի նաեւ վարչապետի լիազորությունները: Նախագահը կնշանակի ու պաշտոններից կազատի նախարարներին, օրենսդրական վետոյի իրավունք կունենա, որը կարող է հաղթահարվել միայն ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Նաեւ, ըստ հայեցակարգի, առաջարկվում է նախագահական ու խորհրդարանական ընտրությունները միաժամանակ անցկացնել

ԼՂՀ ԱԺ-ի հաջորդ ընտրությունները ծրագրված են 2020 թ.: