Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել պատանիների զանգվածային կրոսավազքի մեկնարկին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը հանրապետությունում մատաղ սերնդի ֆիզիկական եւ հայեցի դաստիարակության տեսանկյունից:
Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:





























