ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Սերժ Սարգսյանին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:





























