2016թ. սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջին նվիրաբերեց մի շարք մասնագիտական գրքեր:

«Մաղթում ենք ձեզ գիտելիքներով հարուստ և արդյունավետ տարի, որի ընթացքում կփորձենք ապահովել ձեզ մասնագիտական անհրաժեշտ գրականությամբ»,- ասել է Ընկերության Գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը: