«Սասնա Ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Միքայելյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 2-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Միքայելյանի փաստաբան Անի Չատինյանը՝ նշելով, որ այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննարկել է ներկայացված միջնորդությունը:

Նշենք, որ Գագիկ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-ի 2-րդ մասով՝ Զանգվածային անկարգություններ: