Հայ ժողովուրդը լի է անբեկանելի կամքով ՝ ամեն գնով պաշտպանել Հայաստանի ու Ղարաբաղի պետականոթյունը: Այս մասին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի ժամանակ, ԼՂՀ անկախության հռչակման (1991 թ սեպտեմբերի 2) 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Այն 20-րդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիքն է, համայն հայության հույզերով եւ հույսերով լեցուն, արյունով ու քրտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի Արցախի Հանրապետության կայացման տարիներն են, դրանք քիչ են դարերով ձեւավորված պետական ինստիտուտների գործառույթներ ունենալու տեսանկյունից, սակայն ավելի քան բավարար հայկական պետական կառույցների կենսունակությունն ու լուսավոր ապագայի ներուժն ապացուցելու տեսանկյունից»,- ասել է Աբրահամյանը: