Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ Օհանավան գյուղի մոտակայքում, «Volkswagen Passat» մակնիշի 34 SD 824 (վարորդ՝ 35-ամյա Գ. Մ.) համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 15 մ սահել ձորակը:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել վարորդ՝ Գ. Մ.-ին, ուղեւորներ՝ 34-ամյա Ս. Ա.-ին եւ 30-ամյա Հ. Ա.-ին. վերջիններս հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:





























