Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն է, որը պետք է մասնակցի իր ճակատագրին վերաբերող բոլոր գործընթացներին: Այս մասին սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ Անկախության օրը, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը:
Նրա խոսքով, ղարաբաղյան խնդրի կարգավորման հրաշալի միջոց կա: «Ղարաբաղի բնակիչները պետք է վերադառնան հայրենիք ու մշտապես այնտեղ բնակվեն: 25 տարին հրաշալի տարիք է: Հիմա եկել է ժամանակը Լեռնային Ղարաբաղը բացահայտել հայի ու ամբողջ աշխարհի առաջ»- նկատել է Մերուժան Տեր- Գուլանյանը:





























