Հայաստանից Լեռնային Ղարաբաղ երկրորդ ճանապարհի կապիտալ վերանորոգման համար 2016 թվականին կհատկացվի 1,2 մլրդ դրամ (մոտ 2,5 մլն դոլար. խմբ.): Այդ մասին որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի   2-ի նիստին:

Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից եւ կփոխանցվեն Տրանսպորտի նախարարությանը, իսկ այնտեղից` «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նվիրատվության հիման վրա: 

Խճուղու երկարությունը 116 կմ է, այն կանցնի Սեւանա լճի հարավ-արեւելյան ափին գտնվող վայրից` ԼՂՀ-ի հյուսիսային շրջաններով դեպի հանրապետության կենտրոն: