Շինարարների համար ուղեցույցը պարբերաբար կթարմացվի Քաղաքաշինության նախարարության կայքում: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում:
Կառուցապատողների համար ուղեցույցը մշակվել է 2016 թվականի բիզնես միջավայրի բարեփոխումների շրջանակում:
Հաշվի առնելով անհրաժեշտության դեպքում (այսինքն՝ իրավական դաշտում կատարված փոփոխությունների համաձայն) ուղեցույցում կատարված փոփոխությունների տպագրության համար միջոցների անբավարարությունը՝ առաջարկվում է այն պարբերաբար թարմացնել նախարարության կայքում, եւ՝ ոչ միայն հայերեն, այլ նաեւ ռուսերեն եւ անգլերեն:




























