Օգոստոսի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսում 56-ամյա Ալմարա Խ.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 38.000 դրամ եւ զեղչի քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 14-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի մոտից բերման են ենթարկել 25-ամյա Անդրանիկ Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: