Սեպտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: