2015-ին Մարդու իրավունքներով եվրոդատարանը կրկնակի շատ դատավճիռ է կայացրել Հայաստանի դեմ, քան 2014-ին: Այս մասին սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
2014-ին Հայաստանի դեմ 4 դատավճիռ է կայացվել, որոնցով հանրապետությունը պետք է հայցվորներին 166 հազար եվրո վճարի, 2015-ին՝ 8 որոշում՝ 86 հազար եվրո գումարով: 2016-ի սկզբից մինչեւ հիմա նույնպես 8 հակահայաստանյան դատավճիռ է եղել՝ 83 հազար եվրո ընդհանուր գումարով:





























