Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Կառավարության նիստից քիչ անց կառավարության շենք է մտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը՝ Կառավարության աշխատակազմի ներկայացուցչի ողեկցությամբ:
Միքայելյանը վերեւ շտապեց, իսկ լրագրողներին հրաժարվեց հայտնել, թե ինչ հարցով է հրավիրվել եւ ով է իրեն սպասում:





























