Թբիլիսիի կենտրոնում կոտրել են ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության գրասենյակի պատուհանները, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին գիշերը, սակայն կուսակցության անդամներն այդ մասին միայն այսօր առավոտյան են տեղեկացել, երբ գրասենյակ են եկել: Վաքայի շրջանում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ԱՄՇ թեկնածու Էլենա Խոշտարիան տեղի ունեցածի համար իշխանություններին է մեղադրում:
Սա առաջին հարձակումը չէ նախկին իշխող կուսակցության գրասենյակի վրա: Միայն օգոստոսին գրանցվել է երեք դեպք: Կուսակցության ներկայացուցիչները տեղի ունեցածի համար երկրի իշխանություններին են մեղադրում:




























