Կառավարությունը 3 տարով կհետաձգի նավթամթերքների համար սարքավորումներից  գանձվելիք ԱԱՀ-ն: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի   2-ի նիստին:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ   746,6 մլն դրամ (մոտ 1,57 մլն դոլար. խմբ) գումարի սարքավորումները, որոնք ներկրվում են «Արմոյլ» ընկերության կողմից,  նախատեսված են նավթավերամշակման գործարանի շինարարության համար: 

Ընդհանուր ներդրումային ծրագիրը 35 մլն դոլար է կազմում: Նախատեսված է ձեռնարկությունում աշխատանքի տեղավորել  150 մարդու` 2016-ին միջինը 200 հազար դրամ եւ 2018-ին 250 հազար դրամ աշխատավարձով:

Արդեն այսօր ձեռնարկությունում 30 մարդ է աշխատում վերոհիշյալ` 200 հազար դրամ միջին աշխատավարձով (420 դոլար. խմբ.), հավելել է Մինասյանը:

«Ի սկզբանե ենթադրվում էր շինարարությունն ավարտել   3-4 տարում, բայց ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ կարագացնեն աշխատանքը», - հայտնել է նախարարը: