Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին հաստատել է «Յունիբանկի» դրամով եւ արտարժույթով  երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ»: Դրական կանխատեսումը պայմանավորված է վերջին շրջանում «Յունիբանկի» կապիտալի դիրքերի զգալի ամրացմամբ:  Վերջին 12 ամսվա ընթացքում «Յունիբանկն» իրականացրել է բաժնետոմսերի երեք թողարկում եւ ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացված ծավալը` էապես համալրելով կապիտալը եւ աապահովելով հետագա առաջխաղացումը շուկայում:

Հաշվի առնելով հասարակության եւ ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի գործունեության եւ բաժնետոմնսերի նկատմամբ, 4 մլրդ ՀՀ դրամ ծավալով եւս մեկ թողարկում «Յունիբանկը» նախատեսում է իրականացնել այս տարվա հոկտեմբերին:  Moody's-ի կանխատեսմամբ, 2016թ.-ին «Յունիբանկի» նորմատիվային կապիտալը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի քան 50%-ով: Այդ կերպ բանկը լիովին կբավարարի ՀՀ ԿԲ-ի` նորմատիվային կապիտալի չափի վերաբերյալ պահանջը:

2016թ.-ի երկրորդ եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով եւ շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 167 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 138 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 28,8 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 27%-ով, ինչը պայմանավորված է ինչպես կանոնադրական կապիտալի 5,2 մլրդ դրամ աճով, այնպես էլ` շահույթի ձեւավորմամբ: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի արդունքներով Յունիբանկն ապահովել է ավելի քան 570 մլն ՀՀ դրամի շահույթ:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով, 46 մասնաճյուղերով եւ 54 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

Նշենք, որ «Յունիբանկի»  բազային վարկային գնահատականի վարկանիշը սահմանվել է caa1, կոնտրագենտի ռիսկի գնահատականը` ի B1(cr)/NP(cr):