Ընտրություններից առաջ Վանաձորի բյուջեն 160 մլն դրամի աջակցություն կստանա: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում:
Ինչպես հայտարարել է տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը, գումարը կփոխանցվի Լոռու մարզային վարչակարգին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Հաղթող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարը զբաղեցնող գործիչները կդառնան քաղաքապետ:




























