2017 թվականից Հայաստանի տնտեսվարողները ռոյալթիի եւ բնապահպանական վճարումների վերաբերյալ հաշվետվությունները կներկայացնեն էլեկտրոնային տարբերակով: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում:

Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասել է, որ դա հնարավորություն կտա ժամանակ խնայել եւ բիզնեսի համար ընթացակարգերը պարզեցնել: