Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից այսօր՝ սեպտեմբերի 2-ին ի գիտություն է ընդունվել հանրային հավաք կազմակերպելու մասին «Լուսավոր Հայաստան» Կուսակցության իրազեկումը։

«Լուսավոր Հայաստան» Կուսակցությունը 2016 թվականի սեպտեմբերի 9-ին ժամը 18:00-ից 21:00-ն Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում նախատեսում է իրականացնել Վանաձորի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին նվիրված հանրային հավաք միջոցառում:

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան կուսակցության Խորհրդի անդամները եւ ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուները։