Հայաստանում այսուհետ կսկսեն ավելի խիստ հետեւել հանքավայրերի լցակույտերին: Ընդերքի շահագործումից հետո թափոնների կառավարման համապատասխան պահանջները հաստատվել են Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում:

Հանքարդյունահանող ընկերությունները պետք է թափոնների կառավարման պլաններ կազմեն: Օգտակար հանածոների կորզումից հետո թափոնը պետք է կրկին հողի մեջ թաղվի (եթե հողի տակից է արդյունահանվել):

Նախկինի նման պահպանվում են հանքավայրի փակումից հետո հողի բարելավման հիմնադրամին հաշվանցումները, ինչպես նաեւ սահքից խուսափելու նպատակով լցակույտերի կայունության պահպանումը: