ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կասկածում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալու մասին պահանջը համապատասխանում է միջազգային իրավունքի շրջանակներին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Երբ մենք լսում ենք, որ Ասադը պետք է հեռանա (չգիտես ինչու կողքից ինչ- որ մեկը այդպես է համարում), ապա իմ մոտ մեծ հարց է ծագում՝ իսկ ինչի՞ կհանգեցնի դա: Առհասարակ դա համապատասխանո՞ւմ է միջազգային իրավունքի նորմերին»,- ասել է Պուտինը Bloomberg–ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, ավելի լավ է զինվել համբերությամբ ու նպաստել բուն հասարակության կառուցվածքի փոփոխությանը: «Սպասել մինչեւ ներսից բնական փոփոխոթյուններ կատարվեն»- առաջարկել է ՌԴ նախագահը :
«Այո, դա այսօր կամ վաղը տեղի չի ունենա, բայց գուցե հենց դա է քաղաքական իմաստությունը՝ այն, որ առաջ չվազենք, այլ աստիճանաբար տանենք դեպի կառուցվածքային փոփոխություններ, տվյալ դեպքում հասարակության քաղաքական համակարգում»- նշել է նա:





























