Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, փակել են Երևան-Վանաձոր միջպետական նշանակության մայրուղին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Քուչակի բնակիչներից մեկը՝ նշելով, որ իրենք պահանջում են Քուչակից դեպի Եղիպատրուշ համայնք տանող ճանապարհը տանել Քուչակ գյուղի միջով: Նա նշեց, որ տվյալ ճանապարհի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են եւ իրենք մտավախություններ ունեն, որ իրենց պահանջը չի կատարվի: NEWS.am-ի հետ զրույցում, Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը նշեց, որ եղիպատրուշցիները դժգոհություններ չունեն եւ գոհ են նոր կառուցվող ճանապարհից:

Թեմա
Տեղադրություն




























