Ադրբեջանի Միջազգային բանկի ղեկավար Ջահանգիր Հաջիեւը հաջողացրել է 5 մլրդ դոլար օֆշորներում թաքցնել: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ 2009 թվականի հոկտեմբերից մինչեւ 2015-ի մարտը, հակառակ Դիտորդական խորհրդի որոշումներին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ընդհանուր առմամբ 1.3 մլրդ մանաթի, 1.4 մլրդ դոլարի եւ 300 մլն եվրոյի ոչ հուսալի վարկեր են տրամադրվել:

«Միաժամանակ, բանկի նախկին ղեկավարության հրահանգով եւ հակառակ գործող օրենսդրությանը, երկրից 3.7 մլրդ դոլար, 1.1 մլրդ եվրո է դուրս բերվել, որոնք ծախսվել են օֆշորներում ստեղծված առանց որեւէ դրական վարկային վարկանիշի նոր ընկերությունների պարտատոմսեր գնելու համար: Ավելի ուշ այդ միջոցներն ուղղվել են նախագծերի իրականացմանը, որոնց մեծ մասը ղեկավարել է Ջահանգիր Հաջիեւը»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում: