Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,222,372 դոլար 473.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 87,963,475 ԱՄՆ դոլար 475.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 14,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,936,829 եվրո 527.30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,074,113 եվրո 532.96 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,079,778,766 ՌԴ ռուբլի 7,25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 472,157,132 ՌԴ ռուբլի 7,35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.7 մլն ԱՄՆ դոլար:





























