ՌԴ-ի եւ Թուրքիայի միջկառավարական հանձնաժողովի նիստը կգումարվի Ստամբուլում` համաշխարհային էներգակոնգրեսի անցկացման ընթացքում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Դա կլինի Ստամբուլում` համաշխարհային էներգետիկական կոնգրեսի ընթացքում: Նիստ կանցկացնենք: Դա հոկտեմբերին կլինի», — ասել է Նովակը, որը ռուսական կողմից գլխավորում է հանձնաժողովը: Նա չի ճշտել նիստի ամսաթիվը: 

Համաշխարհային էներգետիկ կոնգրեսը Ստամբուլում տեղի կունենա հոկտեմբերի   10-13-ին: