Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը զսպող գործոն է Բաքվի համար Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը ոչ զսպող, այլ սադրող գործոն կլիներ Ադրբեջանի համար: «Այդ պատճառով հիմա իրադրությունը համեմատաբար կայուն է: Բայց բանն այն է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը որոշակի տատանումներ ունի՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական»,- նշեց Ալեքսանդր Սկակովը:

Ըստ քաղաքագետի՝ ներկայում երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները սահմանափակում են Ադրբեջանին եւ նրա հավակնությունները: «Բայց դա կարող է փոխվել: Չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը երկար կտեւի»,- հավելեց Սկակովը: