Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հոկտեմբերի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Մոսկվա: Այցելության շրջանակներում կքննարկվեն համատեղ ծրագրեր էներգետիկայի, ֆինանսական ոլորտներում, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Սա Ուգո Չավեսի արդեն 9-րդ այցելությունն է Մոսկվա: Հոկտեմբերի 14-ի երեկոյան Չավեսը նեղ կազմով զրույց կունենա Մեդվեդեւի հետ, իսկ հաջորդ օրն ընդլայնված կազմով բանակցություններ կլինեն:

Այցելության ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ մի շարք փաստաթղթեր: Հոկտեմբերի 16-17-ին Չավեսը կայցելի Բելառուս, 18-ին` Ուկրաինա, իսկ` 19-20-ին` Իրան: Դրանից հետո նա կմեկնի Սիրիա, Լիբանան, Ալժիր եւ Պորտուգալիա: