Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 4.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 30/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա Արեւշատ Թ.-ին եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 15.30-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասից, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 49-ամյա Արթուր Ա.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը:





























