Սպասվող ընտրություններում Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ հակառակորդ` «Հանրապետական» կուսակցությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն`  անդրադառնալով ընտրությունների շեմին որոշ ընդդիմադիր  ուժերի միջեւ սրացումներին ու փոխհրաձգությանը:

«Մենք ունենք մի հակառակորդ` «Հանրապետական» կուսակցությունն է: Այլ թեկնածուների ու կուսակցությունների նկատմամբ մեզանից չեք լսի բացասական գնահատականներ, դա մեր մեթոդն է: Ընդդիմադիր դաշտում միմյանց ուղղված քննադատությունները շատ վատ  բան են: Դա ձեռնտու է միայն իշխանություններին, նրանք հաճույքով ամեն ինչ կանեն, որ ընդդիմադիրները իրար հետ վեճի մեջ մտնեն եւ իրենց մոռանան, ուստի այդ հաճույքից մենք իշխանությանը զրկում ենք, միշտ զրկել ենք, մեր թիրախը միայն իշխանությունն է»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում  պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատության թիրախում էին հայտնվել Հայ ազգային կոնգրեսը՝ Լեւոն Տեր Պետորսյանի հետ միասին,  ապա «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը: