Լրագրողները մարդկանց նախաձեռնող տիպին են պատկանում, նրանց հատուկ են առաջնորդի որակներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:
Նրա խոսքով, հոգեբանության մեջ առանձնացվում են հետեւյալ տեսակի մարդիկ. «Իրատեսի տեսակ. Այդ մարդկանց հատուկ են կոնկրետ աշխատանքները, օրինակ ինժեների աշխատանքը: Հաջորդը արտիստիկ տեսակն է, որը փորձում է առաջնորդվել իր զգացմունքներով եւ միշտ ստեղծագործելու հնարավորթւոյւններ է որոնում: Այս տիեսակի մարդկանց բնորոշ է զբաղվել բոլոր տեսակի ստեղծագործական աշխատանքներով»:
Նախաձեռնող տեսակի մարդկանց, ըստ հոգեբանի, հոգեհարազատ են առաջնորդի որակները: «Հիմնականում դրանք լրագրողներն են, ադմինիստրատիվ աշխատակիցները: Մարդկանց սոցիալական տեսակին են պատկանում ուսուցիչները, բժիշկները, հոգեբանները, որոնք նախընտրում են ավելի շատ շփվել մարդկանց հետ»,-ընդգծել է Լիլիթ Խաչատրյանը:





























