Հայաստանի տարածքում սեպտեմբերի 4-ի ժամը 4-8-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ եւ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում նաեւ կա կարճատեւ անձրեւի հավանականություն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, իսկ վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,

Կոտայքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,

Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,

Լոռիում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+22,

Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +28+30,

Արարատում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,

Արմավիրում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը՝ +25+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +17+22,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +20+25: