Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի թաղման կապակցությամբ ձեւավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 18:00-20:00-ն Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 12:00-14:00-ին Մատենադարանի ճեմասրահում:





























