Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, 27-ամյա կինը չորս երեխա է ունեցել:

NEWS.am-ի հետ զրույցում Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ կինը ծննդաբերել է իրենց մոտ կեսարյան հատման ճանապարհով:

Նշենք, որ 27-ամյա կինը 2 տղա եւ 2 աղջիկ է ունեցել: Հետաքրքրական է, որ կինը բնական ճանապարհով՝ ոչ արհեստական բեղմնավորմամբ է քառյակ ունեցել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am