2016թ. 1-ին կիսամյակում Հայաստանը ներմուծել է 1 մլրդ. 4.9 մլն խոր.մ գազ: Այս մասին են վկայում 2016-ի 1-ին կիսամյակի մասին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության տվյալները:
Ռուսաստանից ներմուծվել է 818 մլն խոր.մ, Իրանից՝ 186 մլն:
2015-ի 1-ին կիսամյակի համեմատ՝ Իրանից ներմուծումը մնացել է նախկին մակարդակում (Երեւանյան ՋԷԿ-ի համար բարտերային մատակարարումները՝ դրանից ստացված էլեկտրականության մի մասի դիմաց): Ռուսաստանից ներմուծումը (Հայաստանի ընդհանուր շուկայի համար) կրճատվել է 1 մլրդ 125 մլն-ից մինչեւ 818 մլն, խոր.մ:
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 1-ից Հայաստանը ռուսական գազի համար սահմանին վճարում է ոչ թե 165, այլ 150 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց: Հանրապետության Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տվյալներով 2016-ի 2-րդ կիսամյակում Հայաստանը ՌԴ-ից ներմուծել է 249.6 մլն խոր.մ գազ: Այսպիսով, գործողության առաջին 3 ամիսներին (ապրիլ-հունիս) նոր գինը բարելավել է հանրապետության առեւտրային բալանսը 3.7 մլն դոլարով:
Մինչեւ տարեվերջ խնայողությունը ավելի նկատելի կլինի, քանի որ գարնանը ու ամռանը գազի սպառումը ավելի ցածր է,իսկ դեպի ձմեռ՝ շատ կաճի: Համեմատության համար ասենք, որ 2016-ի 1-ին եռամսյակում (հունվար-մարտ) Ռուսաստանից ներմուծումը 2.3 անգամ շատ է եղել՝ 568.7 մլն խոր.մ:





























