Սեպտեմբերի 3-ին Եկատերինբուրգում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով նախնական տվյալներով վեց մարդ է վիրավորվել, «ՌԻԱ Նովոստիին» այդ մասին հայտնել է ՆԳՆ՝ Սվերդլովսկի շրջանի հարցերով գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Դեպքի հանգամանքները հիմա պարզվում են: Դեպքի վայր է ուղարկվել քննչական- օպերատիվ խումբ: Տուժածներին հոսպիտալացրել են Եկատերինբուրգի հիվանդանոցներ: Առգրավված են նյութական ապացույցներ: Դեպքի վայրի զննման արդյուքներով կորոշվի քրեական գործ հարուցելու հարցը:



























