Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում սեպտեմբերի 4-ին, ժամը 00.06-ին հրդեհ է բռնկվել տներից մեկում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոց 1-ին տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.44-ին, մարվել՝ 01.19-ին:

Այրվել է Հ. Հ.-ի տան շքամուտքի փայտյա եւ ջերմահարվել տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ):