Հայաստանի տարածքում սեպտեմբերի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա նաեւ կարճատեւ անձրեւի հավանականություն, սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17-19, իսկ վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,

Կոտայքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,

Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,

Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +16+21,

Տավուշում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +28+31,

Արարատում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,

Արմավիրում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը՝ +24+29,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +9+13, ցերեկը` +17+22,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +20+25: