Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում այսօր` սեպտեմբերի 4-ին, հրդեհ է բռնկվել: Այս մաիսն NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանի չշահագործվող պահեստում այրվում է կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է 14.06-ին, մարվել՝ 14.13-ին:





























