Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.31-ին, մարվել՝ 06.47-ին: Այրվել է Գարուշ Խ.-ին պատկանող «Mercedes C class» մակնիշի 34 FM 588 համարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ: Մեքենան վերածվել է մոխրակույտի:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: